Իրանի նախագահը դատապարտել է որոշ երկրների լռությունը «Իսրայելի հանցագործությունների» հարցում
Նրանք, ովքեր լռություն են պահպանում Իսրայելի հանցագործությունների հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ կանգնեն պատմության դատարանի առջեւ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին կառավարության նիստում։
Ռայիսին «դատապարտել է որոշ երկրների եւ միջազգային կազմակերպությունների լռությունը Իսրայելի հանցագործությունների հարցում, տեղեկացրել է Press TV-ն։
Նա հաստատել է Պաղեստինի ժողովրդի աջակցությանն ուղղված իսլամական հանրապետության հստակ քաղաքականությունը։
Իրանի նախագահը նախազգուշացրել է, որ իսրայելական ռնբակոծումները Գազայի հատվածում կհանգեցնեն կործանարար հետեւանքների։