շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Աֆրիկայի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդումն իմ այցի գլխավոր նպատակներից էր. ԻԻՀ նախագահ

Աֆրիկայի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդումն իմ այցի գլխավոր նպատակներից էր. ԻԻՀ նախագահ

Անդրադառնալով աֆրիկյան երեք երկրներ կատարած իր այցերին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Աֆրիկան հնարավորությունների մայրցամաք է և չպետք է անտեսվի», գրում է parstoday.ir-ը:

Քենիա, Ուգանդա և Զիմբաբվե կատարած այցերից հետո Իրան ժամանած Ռայիսին, անդրադառնալով այցերի արդյունքներին, ասել է. «Աֆրիկա մայրցամաքի հետ մեր հարաբերություններն ինչպես Ասիա ու այլ մայրցամաքների երկրների հետ մեր հարաբերությունները կարևոր են, և չպետք է անտեսել կապն այս մայրցամաքի հետ, որն ունի մեծ հնարավորություններ»։

Անդրադառնալով իրանական գիտելիքահենք արտադրանքով աֆրիկյան երկրների հետաքրքրությանն Իրանի նախագահը նշել է. «Հումքի և հիմնական ապրանքների մատչելի գնով մատակարարման դյուրացումը և այդ երկրներում տարբեր մշակության ծրագրերի իրականացման հնարավորությունն այցի  նպատակներից էին, որոնք հաջողությամբ իրականացվեցին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նավթաքիմիական ապրանքների և նյութերի վաճառքի դիմաց Իրանն այդ երկրներից կներմուծի հիմնական ապրանքներ»:

Ռայիսին հայտարարել է, որ այս երկրների հետ Իրանի երկկողմ հարաբերությունների բարելավումն անպայման կհանգեցնի  տարածաշրջանային ու միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Նա հավելել է. «Իրանն այս երկրների հետ ունի ընդհանուր դիրքորոշումներ միակողմանիության դեմ և պայքարի, մարդու իրական իրավունքների պաշտպանության, ընտանիքի միասնության պահպանման և բարոյական նորմերի ոտնահարման դեմ պայքարի վերաբերյալ, ինչն այսօր խրախուսում են արևմտյան երկրները»։

  • Կիսվել: