Իրանի Նաջաֆաբադ քաղաքում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել
Ավելի քան 20 մարդ զոհվել և ևս 50-ը՝ վիրավորվել են Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Նաջաֆաբադ քաղաքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած կրկնակի հրթիռային հարվածի հետևանքով, հայտնում է Fars-ը։
Ըստ լրատվամիջոցի ոստիկանական աղբյուրի, փրկարարներն ու բնակիչներն օգնության են հասել հրթիռակոծությունից տուժածներին, երբ մի քանի րոպե անց նույն վայրին հարվածել է երկրորդ հրթիռը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։


