երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իրանի միջուկային ծրագիրը դեռ շատ հեռու է ավարտից․ Ալի Շամխանի

Իրանի միջուկային ծրագիրը դեռ շատ հեռու է ավարտից․ Ալի Շամխանի

Նույնիսկ եթե միջուկային կայանները ոչնչացվեն, խաղը դեռ չի ավարտվել, հարստացված նյութերը, գիտելիքները, քաղաքական կամքը կմնան։ Այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Շամխանին։

«Նույնիսկ եթե միջուկային կայանները ոչնչացվեն, խաղը դեռ չի ավարտվել, հարստացված նյութերը, գիտելիքները, քաղաքական կամքը կմնան։ Պաշտպանվելու օրինական իրավունքով՝ քաղաքական և գործառնական նախաձեռնությունն այժմ այն ​​կողմինն է, որը խելացի է խաղում, խուսափում է կույր հարվածներից։ Անակնկալները կշարունակվեն», - գրել է Շամխանին։

Շամխանիի մեկնաբանությունները հնչել են ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկյան ուժերը սկսել են «Կեսգիշերային մուրճ» գործողությունն Իրանի Ֆորդոյի ստորգետնյա ուրանի հարստացման կայանի, ինչպես նաև Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների դեմ։

Իրանը հունիսի 22-ին հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը շարունակում է գործել, իսկ հարստացված ուրանի պաշարներն անվնաս են՝ չնայած ԱՄՆ-ի կողմից երկրի ամենազգայուն միջուկային օբյեկտներից երեքին ուղղված ավիահարվածներին։

Truth Social-ում Թրամփը հարձակումը բնութագրել է որպես «շատ հաջողված հարված», որը նպատակ ուներ չեզոքացնել Իրանի միջուկային ծրագիրը։

 

  • Կիսվել: