շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի Խորամաբադ և Ուրմիա քաղաքներում բնակելի շենքեր են հարվածների ենթարկվել

Իրանի Խորամաբադ և Ուրմիա քաղաքներում բնակելի շենքեր են հարվածների ենթարկվել

Իրանի արևմտյան Խորամաբադ քաղաքում բնակելի թաղամասի ռմբակոծության հետևանքով առնվազն 1 երեխա է զոհվել, մի քանի մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին։

Բացի այդ, ըստ հրապարակման՝ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր։ Կարմիր մահիկի փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Իսրայելի բանակն իր հերթին հայտնել է Թեհրանին հարվածելու մասին։

 

  • Կիսվել: