Իրանի հստակ պահանջը բոլոր պատժամիջոցների չեղարկումն է. Խաթիբզադե
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Իրանի փոխհատուցման միջոցները դադարեցնելու պայմանը ԱՄՆ պատժամիջոցների ամբողջական չեղարկումըբև Թեհրանին կողմից այդ փաստինհաստատումն է», գրում է parstoday.com-ը:
Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրը պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների փուլային չեղարկման մասին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալի խոսքերին ասել է.«Ինչպես ասվել է, քայլ առ քայլ ծրագիր գոյություն չունի, և Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական քաղաքականությունն է ԱՄՆ-ի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև ցանկացած այլ խորագրի ներքո սահմանված պատժամիջոցները»:
Խաթիբզադեն հայտարարել է. «Իհարկե, պատժամիջոցների վերացումը պետք է արդյունավետ լինի և պետք է ստուգվի Իրանի կողմից»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. Իրանի փոխհատուցման միջոցների կասեցումը և դրանց վերսկսումը տեղի կունենան միայն բոլոր պատժամիջոցների չեղարկումից և ստուգումից հետո: