շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի հնարավոր միջուկային զենքը չպետք է ընկնի երրորդ երկրների ձեռքը. Վենս

Իրանի հնարավոր միջուկային զենքը չպետք է ընկնի երրորդ երկրների ձեռքը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, խոսելով Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության մասին, նշել է, որ այն չպետք է ընկնի ո՛չ ԱՄՆ թշնամիների, ո՛չ էլ դաշնակիցների ձեռքը։

«Եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, դրանից հետո շատ այլ ռեժիմներ՝ որոշները բարեկամական, որոշները՝ ոչ այնքան բարեկամական, նույնպես ձեռք կբերեն միջուկային զենք», - Fox News-ին ասել է Վենսը։

Թեհրանի միջուկային դոսիեի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում։ Բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է առաջընթացի մասին և նշել, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն տեքստերի վրա, որոնք կարող են հիմք հանդիսանալ հնարավոր համաձայնագրի համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: