Իրանի հետ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերացնել արմատական պատճառները. Կատարի վարչապետ
«Եվրոպա-Պարսից ծոց» աշխարհաքաղաքականության և ներդրումների դաշինքի՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած առաջին գագաթաժողովի շրջանակում զրույց են ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար, շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին և Քուվեյթի վարչապետ Մոհամեդ Սաբահ Աս-Սալեմ Աս-Սաբահը, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ նախարարության՝ երկուշաբթի հրապարակած հայտարարության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը և «լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը»։
Կատարի վարչապետն ընդգծել է «բոլոր կողմերի շարունակվող միջնորդական ջանքերին դրական արձագանքելու անհրաժեշտությունը, որոնք ճանապարհ կհարթեն ճգնաժամի արմատական պատճառները խաղաղ միջոցներով և երկխոսության միջոցով վերացնելու համար, ինչը կհանգեցնի կայուն համաձայնության, որը կկանխի էսկալացիայի վերսկսումը»։


