Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. Պենտագոնի ղեկավար
Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ, և դա շարունակելու կամ չշարունակելու մասին ԱՄՆ նախագահն ի վերջո որոշում կկայացնի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
Ըստ նրա՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցման գործողությունը ժամանակավոր բնույթ է կրում:
«Չի կարելի թույլ տալ, որ Իրանը արգելափակի խաղաղ երկրները և նրանց ապրանքները միջազգային ջրային ուղիներում: Աշխարհն այս ջրային զարկերակի կարիքն ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ն»,-ասել է Հեգսեթը:
Իր հերթին Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնն ասել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իրանը տասից ավելի հարձակում է իրականացրել ամերիկյան ուժերի վրա, սակայն այդ գործողությունները մնացել են «խոշոր ռազմական գործողությունների վերսկսման շեմից ցածր»:


