Իրանի հետ համաձայնագրի կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել․ Թրամփ
Իրանի հետ համաձայնագրի կետերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ վերջնական որոշում կկայացնի այսօր՝ օգնականների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Իրանը պետք է համաձայնվի ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային զենքից։ Բացի դրանից՝ համաձայնագիրը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, որի միջով անցումը կլինի անվճար։


