երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը

Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը

Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին ստորագրել է հրամանագրեր երկրի բարձրագույն ռազմական հրամանատարության առանցքային պաշտոններում նոր ղեկավարների նշանակման մասին: Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։

Նշվում է, որ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ԻՀՊԿ-ի ավիացիայի գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, իսկ նրա տեղակալ՝ բրիգադի գեներալ Քիոմարս Հեյդարին։

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար է նշանակվել Ահմադ Վահիդին, որին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է ԻՀՊԿ-ի գեներալ-մայոր Մոստաֆա Էզադին։

Նավատորմի հրամանատարությունը հանձնվել է ԻՀՊԿ-ի կոնտր-ադմիրալ Ալի Ազեմամիին։

«Բասիջ Մոստազաֆին» կիսառազմական աշխարհազորի ղեկավար է նշանակվել Հոսեյն Թաեբը։

 

  • Կիսվել: