երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի գերագույն առաջնորդը Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ

Իրանի գերագույն առաջնորդը Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ, և նշել, թե այդ երկրներն արժանի չեն վստահության, տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստի-ն:

Հարյուրավոր իրանցիների առաջ երեկ կատարված ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որը Խամենեին անցկացնում էր ութ տարվա մեջ առաջին անգամ, նա ասել է. «Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ոչինչ չեն անում: Նրանք կծառայեն ԱՄՆ-ի շահերին: Նրանք խամաճիկներ են»:

Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ այս երկրների հայտարարություններն անհիմն են, և «եվրոպացիներին չի հաջողվի իրանական ազգին ծնկի բերել»:

Հիշեցնենք, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին:

Փաստաթղթում ընդգծվել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր չեն ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն ցանկանում են ոգեշնչել երկրին՝ վերադառնալ գործարքի իրականացմանը: 

  • Կիսվել: