շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները Քաթարում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, տեղեկացնում է Tasnim-ը։

Նշվում է, որ շաբաթ օրը Քաթարում «Դոհա ֆորում 2024»-ի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին և Սաուդյան Արաբիայի նրա գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, մասնավորապես՝ Սիրիայում տիրող անկարգությունները:

Արաղչին Սաուդյան Արաբիայի նախարարին տեղեկացրել է Դոհայում Աստանայի ձևաչափով նախարարների հանդիպման ժամանակ քննարկված թեմաների և տարածաշրջանի երկրներ կատարած այցերի ընթացքում իր խորհրդակցությունների արդյունքների մասին։

 

  • Կիսվել: