երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երկրի կրթական վարչությունների ղեկավարների 39-րդ խորհրդակցության ժամանակ և մեկնաբանել պատերազմից հետո սկսված դիվանագիտական ​​գործընթացը։

Նախարարի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները բխում էին Իրանի շահերից, սակայն երկու շաբաթ էլ չանցած՝ ԱՄՆ-ը սկսել է խախտել դրանք:

«Իսրայելն այս պայմանավորվածությունների գլխավոր հակառակորդն է և դրանց իրականացման հիմնական խոչընդոտը», - հայտարարել է Արաղչին։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ դիվանագիտական ​​հաջողությունը չի պատկանում անձամբ իրեն կամ երկրի ԱԳՆ-ին։

«Դա իրանական ժողովրդի հաղթանակն էր։ Այն պատերազմի ժամանակ դրսևորված դիմադրության արդյունք էր, որը հակառակորդին ստիպեց ընդունել Իրանի պահանջները», - ասել է Արաղչին։

  • Կիսվել: