հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները խանգարող դավադիրները կբախվեն ձախողման. Բաքվում Իրանի դեսպան

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները խանգարող դավադիրները կբախվեն ձախողման. Բաքվում Իրանի դեսպան

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծել է. «Երկու երկրների հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ, երրորդ կողմերը փորձում են սաստկացնել դավադրությունները, սակայն դրանք ձախողվում են, գրում է parstoday.com-ը:

Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նպատակ ունենալով բարելավել երկկողմ հարաբերությունները, վերջին ամիսներին բազմիցս հանդիպել են միմյանց հետ։

ԻԻՀ 13-րդ կառավարությունը ձգտում է զարգացնել հարաբերությունները հարևանների հետ, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում և Կովկասում։

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ ասել է. «Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը երկու բարեկամ, եղբայրական և մուսուլման երկրներ են և միշտ հարգել են միմյանց»։

Մուսավին անդրադարձել է երկու երկրների պաշտոնյաների, խորհրդարանական պատվիրակությունների այցերին՝ հարաբերությունները բարելավելու նպատակով։

Ադրբեջանում Իրանի դեսպանն անդրադառնալով Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանի վերջերս արած թվիթը և ասել.«Պառակտում արաջացնելու նպատակով Սիոնիստական ​​ռեժիմը ձգտում է միջամտել այլ երկրների գործերին»։

  • Կիսվել: