Իրանի բոլոր ռազմավարական թիրախները ոչնչացվել են. Իսրայելի ՊՆ
Իրանի բոլոր ռազմավարական թիրախներն ու հնարավորությունները ոչնչացվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին Թել Ավիվում՝ Իսրայելի Պաշտպանության նախարարությունում ելույթի ժամանակ հայտարարել է նախարար Իսրայել Կացը:
Նա, սակայն, միևնույն ժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կվերադառնան և կրկին կանեն դա։
Ըստ Կացի՝ Իրանը գտնվում է «պատմական խաչմերուկում»։ Նա նշել է, որ ճանապարհներից մեկը Թեհրանին տանում է դեպի «ահաբեկչությունից և միջուկային զենքից» հրաժարում, ԱՄՆ առաջարկած կայունության և վերականգնման ապագայով ընտրություն, իսկ մյուս ուղին՝ «դեպի անդունդ»։


