հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդը եբրայերեն գրառում է հրապարակել

Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդը եբրայերեն գրառում է հրապարակել

Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին X սոցցանցում եբրայերեն գրառում է կատարել, որում սպառնացել է Իսրայելին Սիրիայում Իրանի հյուպատոսության դեմ գրոհից հետո։

«Աստծո օգնությամբ մենք կստիպենք սիոնիստներին (Իսրայել) զղջալ Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ գործած հանցագործության համար»,- ասված է գրառման մեջ։

 

Երեքշաբթի Խամենեին հայտնել է, որ Իրանը կստիպի Իսրայելին զղջալ հյուպատոսության գրոհի համար, նա «հանգստություն եւ ողորմություն» է խնդրել զոհերի համար։

Երկուշաբթի երեկոյան Սիրիայի ՊՆ-ն տեղեկացրել է իսրայելական ՌՕՈւ ավիահարվածի մասին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքին։ Շենքում է գտնվում նաեւ ՍԱՀ-ում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը։ Նա չի տուժել։ Հյուպատոսության շենքը հրթիռային հարվածի հետեւանքով լրիվ քանդվել է։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությամբ՝ իսրայելական գրոհից զոհվել են ԻՀՊԿ յոթ սպաներ, նրանց թվում՝ երկու բարձրաստիճան գեներալ-խորհրդականներ՝ Մոհամադ Ռեզա Զահեդին, որը Սիրիայում եւ Լիբանանում ԻՀՊԿ «Քուդս» ուժերի հրամանատարն էր, եւ նրա տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամադ Հադի Հաջի Ռահիմին։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ «իրեն իրավունք է վերապահում» անձամբ պատասխանել հյուպատոսությանը Թել Ավիվի հասցրած ավիահարվածին, ինչպես նաեւ որոշել, թե ինչպես «պատժի ագրեսորին»։

  • Կիսվել: