Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը․ Գեներալ Աքրամինյա
Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ագրեսիային, հայտարարել է բրիգադի գեներալ Աքրամինյան՝ Իրանի բանակի ցամաքային զորքերի ներկայացուցիչը, հաղորդում է Mehr-ը։
Նրա կարծիքով, ԱՄՆ-ն տարածաշրջանում հայտնվել է բարդ իրավիճակում և կարող է դիմել ռազմական ուժի կիրառման։ «Իրանի բանակը լիովին պատրաստ է ողջ հզորությամբ ու ուժով դիմակայելու թշնամուն», — հայտարարել է գեներալը։
Աքրամինյան նաև ասել է, որ ԱՄՆ-ի դուրսմղումը Արևմտյան Ասիայից տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ։
Ըստ նրա, Վաշինգտոնի գլխավոր առաջնահերթությունը Մերձավոր Արևելքում Իսրայելի անվտանգության ապահովումն ու սեփական շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե տարածաշրջանի մուսուլմանական երկրների շահերը։
Իրանի բանակի ներկայացուցիչը նաև առանձին անդրադարձել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգի գործողություններին։ Նա հայտնել է, որ Իրանի ՀՕՊ-ը կանխել է հակառակորդի 25 հազար օդային գործողություն։
Աքրամինյան նաև նշել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը պատասխան հարված են հասցրել երկրի դեմ հարձակումը սկսվելուց երկուսուկես ժամ անց։



