հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի արտգործնախարարը Թեհրանում «Իսլամական ջիհադ»-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը

Իրանի արտգործնախարարը Թեհրանում «Իսլամական ջիհադ»-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Պաղեստինի «Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նահալան շաբաթ օրը հանդիպել են Թեհրանում և քննարկել պատերազմը Գազայի հատվածում և շարժման դերը տարածաշրջանում։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման դերը Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Իսրայելի դեմ պայքարում։ 

Իրանցի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Ղուդսի համաշխարհային օրվա նախօրեին պաղեստինյան դիմադրության առաջնորդների այցը Թեհրան կարևոր ուղերձ է պարունակում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար՝ վստահեցնելով, որ այս տարի Ղուդսի օրը աշխարհի ազատ ժողովուրդները կնշեն հնարավորինս առավել հանդիսավորությամբ։

Զիյադ ալ-Նահալան Իրանին պաղեստինյան ազգի, Ղուդսի և իսլամական աշխարհի իրական աջակից է անվանել:

  • Կիսվել: