Իրանի արտգործնախարարը նշել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսման պայմանները
Իրանը պատրաստ է վերադառնալ դիվանագիտական բանակցություններին Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը դադարեցնի իրանական թիրախների վրա հարձակումները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին IRNA պետական գործակալությանը տված հարցազրույցում։
«Միացյալ Նահանգները ստիպված էր օգնության հասնել սիոնիստական ռեժիմին, ինչը ցույց է տալիս, թե որքան դժվարությունների մեջ են նրանք (Իսրայելը - խմբ.): Եթե նրանք ցանկանում են վերադառնալ դիվանագիտությանը, ապա նախ պետք է դադարեցնեն հարձակումները», -շեշտել է Իրանի արտգործնախարարը: