Իրանի արտգործնախարարը Դամասկոսում հանդիպել է Ասադի հետ․ ԶԼՄ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ով կիրակի օրը ժամանել է Դամասկոս՝ Սիրիայում ահաբեկչական ակտիվության ֆոնին, հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, հայտնում է Fars գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր IRNA-ն, Իրանի արտգործնախարարության ղեկավարն ասել էր, որ Թեհրանից ուղերձ է հասցնում Սիրիայի կառավարությանը, ինչպես նաև հաստատել է իրանական կողմի աջակցությունը Սիրիայի բանակին և կառավարությանը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, որոնք ավելի ու ավելի ակտիվ են դարձել վերջին օրերին: