Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Թրամփի սպառնալիքները Խամենեիի հասցեին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին NBC News-ի հարցազրույցում, մեկնաբանելով Իսրայելի եւ ԱՄՆ սպառնալիքները Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի վրա հարձակվելու սպառնալիքները, հայտնել է, որ նման գործողությունը «կլինի ամենամեծ հանցագործությունը, որը նրանք կարող են կատարել», բայց «նրանք չեն կարողանա դա անել»։
Նա ավելացրել է, որ Խամենեին «միլիոնավոր հետեւորդներ ունի ոչ միայն Իրանում, այլեւ այլ երկրներում»։
Հարցին, թե արդյոք Արաղչին Թրամփի արտահայտությունները սպառնալիք է համարում, նա պատասխանել է. «Ես դա ընկալում եմ ավելի շուտ որպես վիրավորանք։ Եվ ես ցնցված եմ, թե ինչպես կարող է այսպես կոչված գերտերության նախագահն այդպես խոսել։ Մենք միշտ նախագահ Թրամփի մասին հարգալից ենք արտահայտվել»։