Իրանի արտաքին գործերի նախարարը ԵՄ-ին կոչ է արել դատապարտել երկրին հասցվող իսրայելական հարվածները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իսրայելական գրոհներն Իրանի տարածքի դեմ անվանել է միջազգային իրավունքի աղաղակող խախտումներ՝ նշելով, որ Իրանն ակնկալում է, որ Եվրամիությունը կդատապարտի Իսրայելի հանցավոր հարվածները, տեղեկացրել է Nour News-ը։
Ուրբաթ իտալացի գործընկերոջ՝ Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում Արաղչին դատապարտել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին եւ քաղաքացիական շրջաններին հասցվող հանցավոր հարվածները։
Նա այդ գործողություններն անվանել է հանցավոր ագրեսիա՝ նշելով, որ Իրանն ակնկալում է, որ Եվրամիությունը վճռական դիրքորոշում կգրավի խախտման աղաղակող ակտի հանդեպ։
Իրանի ժողովուրդը եւ նրա կառավարությունն ակնկալում է այս ահավոր ակտի միանշանակ դատապարտում միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրամիության կողմից, ասել է Արաղչին։
Իր կողմից՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, ընդգծելով ապաթեժացման կարեւորությունը, ընդգծել է որ կապվել է Իսրայելի իշխանությունների հետ, որպեսզի արտահայտի իր վճռական անհամաձայնությունն այդ հարձակմանը։