շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իրանի ԱԳՆ-ն իսրայելական հարվածների առնչությամբ դիմել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին

Իրանի ԱԳՆ-ն իսրայելական հարվածների առնչությամբ դիմել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին, հայտնել է Իրանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է Foxnews-ը:

Նշվում է, որ Արաղչին կոչ է արել դատապարտել Իսրայելի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ հատուկ միջոցներ ձեռնարկելու միջուկային սարքավորումների և նյութերի պաշտպանության ուղղությամբ՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական պատասխան է տալու ագրեսիայի ակտին։

Նախարարը նաև դիմել է գլխավոր տնօրենին՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

  • Կիսվել: