Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան կապակցությամբ
Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը, գրում է parstoday.com-ը:
Հինգշաբթի օրը, թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառմամբ, Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը շոնրհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը: Զարիֆը գրել է.«Մուսուլմաններիս կողմից որպես աստվածային մեծ մարգարե հարգվող Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը ողջ մարդկությանը հրճվանք պատճառող առիթ է»:
Աշխարհի կաթոլիկ քրիստոնյաները վաղը դեկտեմբերի 25-ին տոնում են Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը: