հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է համագործակցության շուրջ համաձայնագիրը

Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է համագործակցության շուրջ համաձայնագիրը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել Է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները հաջողությամբ են անցել, նրանք կարծիքներ են փոխանակել Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունների նոր համաձայնագրի շուրջ։

«Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացրել պարոն Լավրովի հետ, մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի, տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաեւ միջազգային օարակարգի տարբեր հարցեր»,-ասել Է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա հավելել Է, որ բանակցությունների ժամանակ հսկայական նշանակություն են հատկացրել համապարփակ երկարաժամկետ եւ ռազմավարական համագործակցության շուրջ համաձայնագրի հարցին:

«Մենք ստացել են ՌԴ ԱԳՆ-ից, ինչպես նաեւ ՌԴ մյուս գերատեսչություններից մեր գործընկերների նկատառումները: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս մեզ կհաջողվի փորձագիտական նիստ անցկացնել՝ խորհրդարաններում այս փաստաթղթի հետագա վավերացման այդ համաձայնագրի բովանդակությունը վերջնական տեսքի բերելու համար»,-հավելել Է նա։

  • Կիսվել: