հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան, Օման և Ռուսաստան․ սպասվում են բարձր մակարդակի բանակցություններ

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան, Օման և Ռուսաստան․ սպասվում են բարձր մակարդակի բանակցություններ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր՝ ապրիլի 24-ին, կսկսի դիվանագիտական ​​​​շրջագայությունը, որի ընթացքում կայցելի Պակիստան, Օման և Ռուսաստան, հայտնում են Իրանի Արտգործնախարարությունից:

Նշվում է, որ այցը ներառում է երկկողմ խորհրդակցությունների և բարձր մակարդակի բանակցությունների խիտ գրաֆիկ։

Ուշադրության կենտրոնում կլինեն Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների քննարկումը և լարվածության թուլացումը, ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ մղված «պարտադրված պատերազմի» ներկայիս վիճակի մանրամասն վերլուծությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ CNN-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին և իր փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշներին կգործուղի Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար:

 

  • Կիսվել: