Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավարի հետ
ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երեքշաբթի առավոտյան Հաագայում հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ֆեռնանդո Արիասի հետ և ընդգծել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառող և գործադրող անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, գրում է Pars Today-ը:
Այս հանդիպման ժամանակ Արաղչին, նշելով, որ Իրանը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր քիմիական զենքի ամենամեծ զոհն է, անօրինական պատժամիջոցները և քիմիական զենքից վնասվածներին բժշկական պարագաներին հասանելիություն չտալը անվանել է «մարդկության դեմ հանցագործություն» և կոչ է արել պատասխանատվության ենթարկել միջազգային հանրությանը և այն երկրներին, որոնք դեր են խաղացել Սադամի ռեժիմին քիմիական զենքով զինելու գործում։
Հիշեցնելով 1987 թվականի հունիսի 28-ին իրաքյան Բաաս ռեժիմի կողմից Իրանի Սարդաշտ քաղաքի ժողովրդի դեմ քիմիական հարձակումը և այս քաղաքի ժողովրդի ներկայացուցչի ներկայությունը իրանական պատվիրակության կազմում՝ Իրանի ԱԳ խարարը ընդգծեց իր երկրի հանձնառությունը՝ կանխելու նմանատիպ ողբերգությունների կրկնությունը աշխարհում։ Նա նաև կազմակերպության ղեկավարին տեղեկացրել է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի և կազմակերպության վերահսկողության տակ գտնվող արդյունաբերական օբյեկտների վրա հարձակումների հանցագործությունների մասին և ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը այս ռեժիմին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավարը նաև ընդգծեց այս կազմակերպության առաքելությունը՝ կանխել քիմիական աղետների կրկնությունը, և հայտարարեց կազմակերպության քարտուղարության պատրաստակամության մասին՝ շարունակելու համագործակցությունը Իրանի հետ իր իրավասությունների շրջանակներում։


