Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, տեղեկացնում է Mehr-ը։
Նշբվում է, որ հանդիպմանը քննարկվել են Պաղեստինում և Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային հարցերի շուրջ: