երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարն աշխարհի քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարարն աշխարհի քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարարն աշխարհի քրիստոնյաներին և բոլոր իրանահայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:

ԱԳ նախարարի ուըղերձումա սված է. «Աշխարհի բոլոր քրիստոնյաներին և իմ հայրենասեր քրիստոնյա հայրենակիցներին շնորհավորում եմ խաղաղության և հաշտության մարգարե Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում, մարդկությունն առավել քան երբևէ ւնի բարեկամության և աստվածային առաքյալների լուսավոր ու երկնային պատգամների իրականացման կարիքը։ Բոլորը հույս ունեն, աբրահամական կրոնների հետևորդների միջև խաղաղություն համակեցություն կհաստատվի, իսկ ճնշումներն ու անարդարությունը կվերանան»:

Ուղերձում Իրանի ԱԳ նախարարն աշխարհի բոլոր մարդկանց, հատկապես Հիսուս Քրիստոսի կրոնի հետևորդներին մաղթել է առողջություն, երջանկություն և բարեկեցություն:

  • Կիսվել: