Իրանցի պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելու. Արաղչի
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել են Օման՝ բանակցությունների համար։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ քննարկման հիմնական թեման լինելու է Հորմուզի նեղուցի ապագա կառավարումը։
Արաղչին հայտնել է, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեկ Ալ Սաիդի հետ։



