հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան

Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան

Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։

 

Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից»։

  • Կիսվել: