կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Իրանական հետախուզությունը ձերբակալել է Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակում իրականացնողներին

Իրանական հետախուզությունը ձերբակալել է Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակում իրականացնողներին

Իրանական հետախուզությունը ձերբակալել է Սպահան քաղաքում իրանական պաշտպանության նախարարության օբյեկտի վրա ԱԹՍ–ների հարձակումն իրագործողներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի տեղեկատվության նախարարությունը, տեղեկացնում է Tasnim-ը:

Նշվում է, որ բացահայտվել է Իսրայելի համար աշխատող գործակալների մասնակցությունը։

՛՛Հայտնաբերվել և ձերբակալվել են հունվարի 28-ին Սպահանում պաշտպանության նախարարության արտադրական կենտրոններից մեկում անհաջող դիվերսիայի հիմնական կատարողները՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի գործարանի վրա անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել։ Wall Street Journal թերթն էլ գրել էր, որ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։

Իրանական ԶԼՄ–ներ գրել էին, որ ռազմական օբյեկտը փոքր անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել է, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հայտնել էին, որ անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ միջոցներով, մյուս երկու սարքերը որսացել են զինվորականներն ու պայթեցրել։ Աղբյուրին հղում անելով՝ Al-Arabiya հեռուստաալիքը հայտարարել էր, որ անօդաչուների գրոհին մասնակցում էր ԱՄՆ ավիացիան:

  • Կիսվել: