հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ

Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել:

Միջադեպի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չկա: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ իրանական ԱԹՍ-ն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Նշվում է, որ դա եղել է «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարք: Օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներից ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: