հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանահայ պատգամավորն ընդգծել է Իսրայելի դեմ Իրանի «զղջում պարտադրող» գործողության անհրաժեշտությունը

Իրանահայ պատգամավորն ընդգծել է Իսրայելի դեմ Իրանի «զղջում պարտադրող» գործողության անհրաժեշտությունը

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումից հետո, որը հանգեցրել է 13 մարդու, այդ թվում՝ Իրանի «Ղոդս» կորպուսի բարձրաստիճան պաշտոնյայի նահատակության, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը իր հաղորդագրույթյան մեջ ընդգծել է Իսրայելի դեմ Իսլամական Հանրապետության «վճռական» և «զղջում պարտադրող» գործողությունների անհրաժեշտությունը, գրում է parstoday.ir-ը:

Շահվերդյանը X սոցիալական ցանցում գրել է. «Եթե սիոնիստները չսստանան իրենց ակնհայտ ագրեսիայի՝ «զղջում պաարտադրող» պատասխանը, ապա անշուշտ կընդլայնեն իրենց ահաաբեկչական գործողությունների շրջանակը։

Սիոնիստական ռեժիմը և նրանք, ովքեր ծուռ հայացքով են նայում Իրանին, լավ իմանան, որ Իրանի օրինական ու վճռական պատասխանը փոխադարձ գործողությունն է լինելու»։

  • Կիսվել: