հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

Իրան-Իրաք սահմանային հսկիչ անցակետին ամերիկյան հարվածի հետևանքով Շալամչե քաղաքի շրջանում զոհվել է Իրանի բանակի զինծառայող: Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ զոհված զինծառայողն է Իրանի բանակի կապի ստորաբաժանման լեյտենանտ Մոհամմադ Սալեմին:

Ավելի վաղ Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը հաղորդել էր, որ առնվազն երկու մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել «Շալամչե» սահմանային անցակետին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով:

ԱՄՆ-ն և Իրանն արդեն 12 օր շարունակ ինտենսիվ հարվածներ են փոխանակում։ Հուլիսի 23-ի գիշերն ԱՄՆ զինված ուժերի թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա դիտարկման կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։

Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների։

 

  • Կիսվել: