երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել. հայտնաբերվել է ավելի քան 10 կգ թմրանյութ

Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել. հայտնաբերվել է ավելի քան 10 կգ թմրանյութ

Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել, երկու տղամարդ փորձել են Իրանից մտնել Ադրբեջան:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ սահմանապահները զենք են կիրառել նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվել կանգ առնելու հրամանին։

Արդյունքում մեկը վիրավորվել է, իսկ մյուսը, օգտվելով բարդ տեղանքից և անբարենպաստ եղանակից, հետ է փախել Իրան։

Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 10 կգ թմրանյութ, որի հետևից եկել են Ադրբեջանի երկու բնակիչ: Վերջիններս ձերբակալել են:

 

  • Կիսվել: