Ինդոնեզիայում ժայթքել է Մերապի հրաբուխը
Կիրակի օրը Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում ժայթքել է Մերապի հրաբուխը, հայտնում է Reuters-ը։
Ըստ BNPB աղետների կառավարման ազգային գործակալության, ժայթքումը հրաբխային մոխիրը հասցրել է մինչև 3000 մետր բարձրության:
2891 մետր բարձրությամբ հրաբուխը ժայթքել է տեղական ժամանակով ժամը 14:54-ին (GMT 0754-ին)՝ բարձր ինտենսիվությամբ հրաբխային մոխիր ցրելով մոտակա տարածքների վրա, հայտնել են իշխանությունները:
Իշխանությունները բնակիչներին և այցելուներին արգելել են որևէ միջոցառում իրականացնել խառնարանից 3 կմ շառավղով տարածքում և սահմանել են Մերապի լեռան համար տագնապի երկրորդ մակարդակ: