Ինդոնեզիայում հրաբխի ժայթքումից հետո երեք մարդ զոհվել է, տասը՝ անհետ կորել
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը վրա. փրկարարները որոնում են 10 քայլարշավորդի, որոնք անհետ կորել են ժայթքումից հետո։ Ոստիկանությունը նաև հաստատել է 3 հոգու մահը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ իրավապահների՝ 20 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում եղել են 9 օտարերկրացի և 11 տեղացի, բարձրացել են լեռը՝ չնայած գործող արգելքին։

Յոթ քայլարշավորդ կարողացել է իջնել լեռից։ Ոստիկանությունը հայտնել է, որ մահացածներից երկուսն օտարերկրացիներ են, մեկը՝ տեղացի։
Զոհերի մարմինները մեծ բարձրության վրա են. հրաբխի շարունակական ժայթքումներն ու դժվարամատչելի տեղանքը խոչընդոտում են նրանց տարհանմանը և որոնողափրկարարական աշխատանքներին։

Ըստ Ինդոնեզիայի հրաբխաբանական հետազոտությունների կենտրոնի՝ Դուկոնո հրաբուխը ժայթքել է տեղական ժամանակով մայիսի 8-ի առավոտյան ժամը 07։41-ին՝ 10 կմ բարձրությամբ ծխի սյուն արձակելով երկինք։

Դուկոնոն Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ Այն մարտի վերջից ի վեր ժայթքել է գրեթե 200 անգամ։


