երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Ինդոնեզիայում երկրաշարժից տnւժած շրջաններին ուղարկվել է 52 տոննա օգնություն

Ինդոնեզիայում երկրաշարժից տnւժած շրջաններին ուղարկվել է 52 տոննա օգնություն

Ինդոնեզիայի կառավարությունը 52 տոննա օգնություն է ուղարկել Արևելյան Նուսա Տենգարա նահանգի երկրաշարժից տուժած բնակիչներին: Այս մասին հայտնել է Antara լրատվական գործակալությունը՝ հղում անելով ասիական հանրապետության նախարարների կաբինետի քարտուղար Տեդդի Ինդրա Վիջայային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկություններով՝ տարածաշրջան են հասցվել սննդամթերք, ուտելու պատրաստ սնունդ, ջուր, դեղորայք և բժշկական սարքավորումներ, վրաններ և տեղահանված անձանց համար անհրաժեշտ այլ իրեր։ Բացի այդ, նահանգ են ժամանել կամավորներ և բժշկական աշխատողներ:

Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Ինդոնեզիայի հարավ-արևելքում գտնվող Արևելյան Նուսա Տենգարա նահանգի Ֆլորես կղզու ափերի մոտ: Ինչպես հայտնել է Tempo պորտալը՝ հղում անելով հանրապետության տարած երաշտների հետևանքների մեղմացման գործակալությանը, զոհվել է 53 մարդ, 137-ը վիրավորվել են, ավելի քան 5,4 հազար տեղացի բնակիչներ տեղավորվել են տարհանման կետերում։ Երկրաշարժի հետևանքով վնասվել է 2,400 տուն, տասնյակ ուսումնական հաստատություններ, կրոնական կառույցներ և պետական ​​օբյեկտներ։

  • Կիսվել: