Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի
Ինդոնեզիայում օգոստոսի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է The New York Times-ը:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ֆլորես կղզուց հյուսիս՝ երկրի մայրաքաղաք Ջակարտայից մոտ հազար մղոն դեպի արևելք:
Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալությունից նշել են, որ այն հանգեցրել է կղզու մի քանի շենքերի փլուզման և դարձել է ամենամեծ ստորգետնյա ցնցումներից մեկը, որը տեղի է ունեցել տարածքում ավելի քան 30 տարվա ընթացքում:



