չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ինդոնեզիան ցանկանում է միանալ BRICS-ին

Ինդոնեզիան ցանկանում է միանալ BRICS-ին

Ինդոնեզիայի իշխանությունները BRICS+ ձևաչափով հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել միանալու կազմակերպությանը: Այս մասին տեղեկանում ենք Ինդոնեզիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

նախարար Սուգիոնոն, մասնավորապես, ասված է. «Ինդոնեզիայի միացումը BRICS-ին ծառայում է որպես ազատ արտաքին քաղաքականության դրսևորում: Դա չի նշանակում, որ մենք միանում ենք ինչ-որ կոնկրետ ճամբարի, մենք ակտիվ մասնակցում ենք բոլոր ձևաչափերին»:

Նա հավելել է, որ BRICS-ի առաջնահերթությունները համապատասխանում են Ինդոնեզիայի կառավարության ծրագրերին, հատկապես նրանք, որոնք կապված են պարենային ու էներգետիկ անվտանգության, աղքատության վերացման, մարդկային ռեսուրսների զարգացման հետ:

Ըստ Սուգիոնոյի՝ BRICS-ին մասնակցության միջոցով Ինդոնեզիան ցանկանում է ուշադրություն հրավիրել զարգացող երկրների և գլոբալ հարավի երկրների ընդհանուր շահերի վրա:

 

  • Կիսվել: