Իլհամ Ալիևն ապրիլի 22-ին կմեկնի Մոսկվա, նախատեսված է հանդիպում Պուտինի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 22-ին կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այցի ընթացքում տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ, որի ժամանակ կքննարկվի ռուս-ադրբեջանական հարաբերությունների, ռազմավարական գործընկերության և դաշինքի հիմնական հարցերը։