կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ հայերին ուղղված շնորհավորանքը դարձել է վրդովմունքի պատճառ Ադրբեջանում

ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ հայերին ուղղված շնորհավորանքը դարձել է վրդովմունքի պատճառ Ադրբեջանում

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Սուրբ Ծննդյան նախօրեին հարգանքի տուրք է մատոցել Հիսուս Քրիստոսին՝ հյուրընկալվելով հայկական մի ընտանիքի:

Հարգանքի տուրքը, որը տալիս են Հիսուս Քրիստոսին մուսուլմանները, քիչ չէ, քան նրա դերն ու ավանդը քրիստոնեության հետևորդների աչքերում,-նշված է այաթոլլայի թվիթերյան պաշտոնական էջում:

Քրիստոնեությունն Իրանում ներկայացված է հայկական բազմահազարանոց համայնքով, որը կարևոր դեր է խաղացել Իրանի պատմության մեջ ինչպես շահի ժամանակաշրջանում, այնպես էլ՝ իսլամական հեղափոխությունից հետո: Այսօր համայնքը, որպես կրոնական փոքրամասնություն, ունի երկու ներայացուցիչ Իրանի խորհրդարանում՝ Մեջլիսում:

Ավանդաբար Հոգևոր առաջնորդը դեկտեմբերի 25-ին իր շնորհավորանքն է հղում Իրանի և աշխարհի քրիստոնյաներին:

Բարձր պատիվը՝ ցուցաբերված այաթոլլա Խամենեիի կողմից հայկական համայնքին, դարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների և սոցկայքերի օգտատերերի վրդովմունքի պատճառ:

Մասնավորապես՝ այս նորության մեկնաբանություններում իրանցիների  անվանում են ադրբեջանական ժողովրդի գլխավոր թշնամի՝ հայերի հետ միասին, և դատապարտում են նրանց, որոնք հարգում են այաթոլլա Խամենեիին՝ որպես հոգևոր առաջնորդի:

  • Կիսվել: