շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել են իրենց վերահսկողության ներքո Հորմուզի նեղուցով 25 քաղաքացիական նավերի անցման մասին

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել են իրենց վերահսկողության ներքո Հորմուզի նեղուցով 25 քաղաքացիական նավերի անցման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ևս 25 նավ և նավթային լցանավեր կարողացել են անցնել Հորմուզի նեղուցով՝ իրանական հրամանատարության հետ համաձայնեցումից հետո, հայտնում է Mehr-ը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում 25 նավ, դրանց թվում՝ նավթային լցանավեր, բեռնարկղային նավեր և այլ առևտրային նավեր, անցել են Հորմուզի նեղուցով՝ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից համակարգման և անվտանգության ապահովման պայմաններում։ Հորմուզի նեղուցի նկատմամբ խելացի վերահսկողությունն իրականացվում է մեր ամբողջ հզորությամբ, և ցանկացած ագրեսիային կտրվի ջախջախիչ պատասխան»,- նշվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

  • Կիսվել: