ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա նոր հարձակումների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտարարություն է տարածել՝ հայտնելով Մերձավոր Արևելքում Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա հերթական հարձակման մասին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 42-րդ ալիքը, որն ուղեկցվել է «Էմադ», «Գադր», «Խեյբարշեքան», «Ֆաթթահ» ծանր հրթիռների, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ դեպի Թել Ավիվի սիրտը և ամերիկյան բանակի բազաների ուղղությամբ»:


