ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ սահմաններ

Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ սահմաններ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից շրջաններում իրանական ստորաբաժանումների տեղակայման վայրեր, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Փաքփուրը հանդիպել է զինծառայողների հետ, գնահատել նրանց պատրաստվածության աստիճանը։ Նա նշել է, որ  բոլոր իրավիճակներում պետք է զգոն ու պատրաստ լինել:

«Անվտանգության հարցը կապ չունի ցրտի, շոգի, տոների ու աշխատանքային օրերի հետ։ Մենք պետք է հնարավորինս զգոն և պատրաստված լինենք։ Միշտ ուշադիր եղեք այս հարցում»,- ասել է հրամանատարը՝ դիմելով զորքին։
 

  • Կիսվել: