կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իհարկե՛, պետք է զարգացնել այս հավելվածը. Միշուստինը՝ «Ճանապարհորդում եմ առանց քովիդի» մասին

Իհարկե՛, պետք է զարգացնել այս հավելվածը. Միշուստինը՝ «Ճանապարհորդում եմ առանց քովիդի» մասին

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից, հնարավորություն տվեց համավարակի ամենաբուռն շրջանում բացել սահմանները նախ Ռուսաստանի և Հայաստանի, ապա ԵԱՏՄ այլ երկրների միջև, և այն պետք է զարգացնել։ Այս մասին Ալմաթիում ընթացող թվային համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ 

«Այս նախաձեռնությունը նույնպես սկզբից միանշանակ չընդունվեց մեր գործընկեր երկրների կողմից, սակայն ի վերջո դրան միացան բոլոր հինգ երկրները և ոչ միայն։

Իհարկե, այն պետք է զարգացնել, հենց դա է ԵԱՏՄ իմաստը», - ասել է նա՝ հավելելով, որ թվային այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն չեն խախտում երկրների ինքնիշխանությունը, այլև հեշտացնում են մարդկանց, ապրանքների ու ծառայությունների տեղափոխումը։ 

  • Կիսվել: