երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ի՞նչ կարժենա «Կրոկուս սիթի հոլի» վերականգնումը

Ի՞նչ կարժենա «Կրոկուս սիթի հոլի» վերականգնումը

Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլի» վերականգնումը ահաբեկչությունից հետո կարժենա մոտ 4-7 մլրդ ռուբլի՝ չհաշված սարքավորումները։ Այսպիսի մոտավոր գումար է նշել Առեւտրի կենտրոնների միության փոխնախագահ Պավել Լյուլինը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում։

Փորձագետը նշել է, որ կրակը ոչնչացրել է  ոչ միայն շենքը, այլեւ թանկարժեք համերգային սարքավորումները։ «Ելնելով Աղալարովների ընտանիքի [Crocus Group-ի սեփականատերերի] որոշումից՝ օբյեկտի վերականգնումը, առանց սարքավորումների, կարող է 4-7 մլրդ դոլար արժենալ»,- հայտնել է նա։

Լյուլինն ավելացրել է, որ հաշվարկները պայմանական են, քանի որ փորձաքննության արդյունքները եւ հրդեհի պատճառով մետաղական կոնստրուկցիաների վնասվածքների աստիճանը դեռ անհայտ են, ինչպես նաեւ այն, թե կարելի է արդյոք դրանք օգտագործել հետագայում, թե ավելի էժան կլինի շենքը քանդելն ու նորը կառուցելը։ 

  • Կիսվել: