ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Երկրի իշխանությունները հայտարարել են մի շարք քաղաքներում և շրջաններում լոքդաուն սահմանելու մասին։

«Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել արտակարգ իրադարձություն. ճեղքվել է հակահամաճարակային ճակատը, որը հուսալիորեն պաշտպանվում էր 2 տարի և 3 ամիս՝ սկսած 2020 թվականի փետրվարից», - ասված է երկրի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել ուժեղացնել հսկողությունը երկրի սահմաններին՝ համավարակի տարածումը կանխելու համար։

  • Կիսվել: